▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Խանդոյանն առաջադրվեց Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում

 

 

 

 

 

 

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այս մասին հայտնել է անձամբ Խանդոյանի փաստաբանը` Արայիկ Պապիկյանը, ով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացրել է մարզային ընտրական հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) իր պաշտպան Արայիկ Պապիկյանի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ արդեն երրորդ օրն է, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իր լիազորագիրը, որի միջոցով Խանդոյանի վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի Արայիկ Խանդոյանի թեկնածության առաջադրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more