Հարգելի լրագրողներ և ՀՀ ազատ քաղաքացիներ: Ձեզ է դիմում Արայիկ Խանդոյանի մայրը՝ Ռիմա մայրիկը: Մեր համար առաջին խնդիրը՝ պետք է լինի հնարավորինս բանտերը ազատել քաղ բանտարկյալներից, որովհետև Արցախյան գոյամարտի ժամանակ և ապրիլյան պատերազմի օրերին իմ որդիները պաշտպանելով և ազատագրելով հայրենի հողը միայն մեկ նպատակ են ունեցել՝ ինքնիշխան, ազատ, արդարադատ Հայաստանում ապրելու և արարելու:
Իմ կրտսեր որդին՝ Արարատ Խանդոյանը այսօր քաղ բանտարկյալ է, այդպես էլ ոստիկանությունը և դատարանը չի կարողանում ապացուցել իմ որդու մեղավորությունը: Մեր փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, դատը տեղի կունենա օգոստոսի 10-ի ժամը 15:30 հասցեն՝ Գ. Նժդեհի փողոց , ես անձամբ իմ ընտանիքի անդամների հետ լինելու եմ այնտեղ խնդրում եմ Ձեր ֆիզիկական ներկայությամբ քաջալերեք ինձ և իմ ընտանիքին: Ես հավատում եմ, որ մեր միասնականություն պայքարը բերելու է հաղթանակներ:
Գրառումը՝ Արարատ Խանդոյանի ֆեյսբուքյան էջից