▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում հերքել է իր հրաժարականի հետ կապված դավադրության մասին լուրերը

«Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը, ի վերջո, հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել». նման խոստովանություն է արել այսօր Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ  Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը: Նա հերքել է որևէ դավադրության մասին լուրերը։ 
Հարցաքննվել է նաև մեկ այլ առաջնորդ՝ Արկադի Ղուկասյանը։

Նրան հարցեր են ուղղվել «Բեյզ Մեթըլս» հանքարդյունաբերական ընկերության (սեփականատեր Վալերի Մեժլումյան) գործունեության վերաբերյալ, որը 2022 թվականին կասեցրել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի հանքավայրի շահագործումը: Ղուկասյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ «ստացված պղինձը արտահանվել է Հայաստան»: 

Նիստին հիշատակվել է նաև Արցախում ներդրող Վարդան Սրմաքեշի բիզնեսը, ինչպես նաև «Հայաստան» բարեգործական հիմնադրամի և «Ղարաբաղ Տելեկոմի»աշխատանքը։ Ղուկասյանը նաև պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-20-ը ինքը Բակո Սահակյանի հետ եղել է Երևանում և խնդրել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել պատերազմը: 
«Դատավարությանը» կշարունակվի հուլիսի 3-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more