▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առավոտյան 6 անց քսան էր, ուժեղ գմփոց առա…». բարեկամուհին լսել է նաեւ փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը.galatv.am

 

ԳԱԼԱ-ն գրում է.Բազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը: Դահլիճ հրավիրվեց վկա Կարինե Ավետիսյանը, ով բնակվել է Մյասնիկյան 188 հասցեում:

Նա հայտնեց, որ ամբաստանյալին չի ճանաչում: Ավետիսյանների հետ որեւէ խնդիր չի ունեցել:

«Առավոտյան 6 անց քսան էր, ուժեղ գմփոց առա: Քնիցս արթնացա, ըսեցի՝ ինչ երկրաշարժ է: Լույսը վառեցի, շալ կար, քցեցի վրես դուրս եկա, մի փոքր կանգնեցի դրսում, շատ մութ էր մեր հայաթը, կանգնեցի մի քիչ ու նորից ներս եկա, պառկա քնելու»,- պատմեց վկան:

Նա մի քանի անգամ նշեց, որ մտածել է, որ երկրաշարժ է: Վախեցել է, ստուգել է ջահերը, որոնք չեն շարժվել: Ավետիսյանների տան կողմն է նայել, շատ մութ է եղել: Վախեցել է առաջ գնալ: Առավոտյան էլ, երբ արթնացել է, արտառոց որեւէ բան չի նկատել բակում: Միայն թաշկինակ է տեսել:

«Եթե զգայի, որ բան կկատարվի, առաջինը իրենց կկանչեի»,- ասաց Կարինե Ավետիսյանը:

Երեխաների ձայն էլ չի լսել, «անգամ մի շշուկ չի եղել», Ավետիսյանների տան լույսերն էլ է մարված եղել: Մի քանի անգամ շեշտեց Կարինե Ավետիսյանը:

Ժամը 8.30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Հանդիպել է հարեւանին, հարցրել, թե զգացե՞լ է, որ ուժեղ երկրաշարժ է եղել, ստացել է պատասխան, որ չեն լսել: Աշխատավայրում եւս հայտնել է, որ երկրաշարժ է եղել:

Մեղադրող դատախազը հարցրեց, թե երբ է իմացել միջադեպի մասին: Կարինեն պատմեց, որ քույրն է զանգել եւ հայտնել է, որ «Սերյոժայենց ընտանիքը սպանված է»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը լուսավորության մասին հարցեր տվեց, թե արդյոք սպանված Ավետիսյանների տունը լուսավորված է եղել: Կարինեն նշեց, որ շատ մութ է եղել, Ավետիսյանների տանը եւս լույս չի նկատել: Երեխաների ձայնի վերաբերյալ հարցին այլ պատասխան տվեց վկան, որ երբ դուրս է եկել տանից եւ կանգնել մի քանի րոպե, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որեւէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորյա զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել:

Կարինե Ավետիսյանը նաեւ վրդովված հայտարարեց, որ եթե ինքն ինչ-որ բան կասկածեր, առաջինն օգնության կկանչեր հորեղբոր ընտանիքին, քանի որ ոչինչ չի կասկածել, որեւէ մեկին հարկ չի համարել անհանգստացնել, մտածել է պետք չէ խանգարել քունը:

Եթե իմանար, որ սպանված են հարեւանությամբ, ինքը հանգստությամբ չէր գնա աշխատանքի: Չի նկատել նաեւ դռան կոտրված ապակին:

Փաստաբան Երեմ Սարգսյանը հարցրեց, թե ո՞նց է ստացվել, որ «մեկ գմփոց» է լսել, այն դեպքում, երբ հաստատված փաստ է, որ 28 կրակոց է արձակվել: Վկան դարձյալ պատասխանեց, որ ուժեղ մեկ ձայն է լսել, ոչինչ չի մտածել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more