Հերթական ապուշություն է, որ հունվարի 27–ը որոշեցին նշել որպես զոհվածների հիշատակի օր, որը ոչ մի բանի հետ կապված չի։ Այս մասին այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում Նյուզի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։
«Առավոտ շուտ եկել ենք այստեղ, որ մեր տղաների շիրիմները չպղծի թուրքը։ Խայտառակ վիճակ է, երևի էլ Հայաստանում ոստիկան չի մնացել, բոլորն էստեղ են, բայց ունենք էն, ինչ ունենք։
Կարծում եմ, եթե ոչ մինչև ընտրություններ, գոնե ընտրություններում ճիշտ որոշում կայացնի ազգը։ Ոչ թե թուրքի բենզին լցնողը, այլ իսկական հայ ազգ է»,–ասել է նա։
Անդրադառնալով Ալիևից շնորհակալություն հայտնելու փաստին, Վիգեն Ազատյանն ասել է. «Այ վիժվածք, այ տականք, դրա պատասխանը դու ո՞նց ես տալու արա։ Ալիևից ես շնորհակալություն հայտնո՞ւմ։ 10 տարի առաջ որևէ մի հային այսպիսի բան, որ պատմեիր, կհավատա՞ր։ Երկրի նախագահը թշնամուն շնորհակալություն է հայտնում, որ այսքան զոհ ունե՞նք։ Մենք 30 տարի պայքարի մեջ ենք, մենք 30 տարվա մեջ այդքան զոհ տվեցինք, որ այդ վիժվածքը շնորհակալություն է հայտնի Ալիևի՞ց։ Սրանց մարդ չի ուզում նույնիսկ թուրք ասի, որովհետև եթե թուրքը լիներ Հայաստանի ղեկավար, հաստատ իր պատվի համար այսպես չէր պահի իրեն։ Սրանք անպատիվ, անհայրենիք են»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Տեղյակ լինելով, որ չգիտես ինչի այս օրը նշանակել են սգո օր, ես իմ պարտքն եմ համարել, որ այսօրվ ներկա լինեմ Եռաբլուրում իմ տղայի շիրիմի մոտ ոչ թե օրվա հետ կապված է, որ ինքը ինչ-որ սիմվոլիկ օր է կամ ընդունում եմ այդ օրը, այլ եկել եմ տղայիս շիրիմը պաշտպանեմ մեր դավաճան կառավարությունից։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում Նյուզի հետ զրույցում նշել է 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը։
«Ես չեմ ուզում, որ կառավարության որևէ անդամ մոտենա իմ տղայի շիրիմին և նմանապես մնացած մյուս տղաների շիրիմներին։ Ես զուտ դրա համար եմ այսօր այստեղ։
Ես առավոտյան ժամը 6:10-ից այստեղ եմ, բավականին եռուզեռ կար Եռաբլուրում, իհարկե ոսկիկանական ուժեր, այդ թվում քաղաքացիական հագուստով։ Կարելի է ասել ամբողջ Եռաբլուրը սանրում էին, տարածքներ, տեղանքներ և այլն։ Տարածքը ապահովում էին, մաքրում էին, որովհետեւ երկրի, ազգի դավաճանները, հողատուները պիտի գան։
Իրենց այստեղ գալը ամոթ է։ Խոսքը չի վերաբերվում միայն 44-օրյա պատերազմի տղերքին, այլ ընդհանուր Եռաբլուրին։ Իրենք տղերքի արած ամեն ինչը ջուրը լցրին, պատիվը գետնով տվեցին, թե այսօրվա դրությամբ ինչի համար են մտնում եռաբլուր, ի՞նչ երեսով են գալիս, ես չգիտեմ, չեմ կարող գնահատական տալ դրան»,–ասել է զոհվածի հայրը։
Նա նկատեց, որ ցանկացած պատերազմ ունենում է հաղթողներ ու պարտվողներ. «Եթե դասավորվեր այնպես, որ պարտվեինք, բայց գոնե դրանից հետո իմանայինք, որ մեր ղեկավարությունը նորմալ ղեկավարություն է եղել ու չի դավաճանել մեր տղաներին, հետո նաև երկրին, էլի կհարմարվեինք, կասեինք՝ ղեկավարությունն էլ մեղավոր չի, ուժներս չհերիքեց, բայց եթե իրանք չպարտվեցին, բայց իրանք դավաճանեցին ու երկիրը հանձնեցին, վաճառեցին, ղեկավարությունը այստեղ անելու ոչինչ չունի։ Ես իրենց ղեկավար չեմ էլ համարում, իրանք մեր ղեկավարը չեն, իրանք ընդամենը թուրքի կատարածու են»,–ասել է նա։
|
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոլոքստի զոհերի հիշատակի օրը Հայաստանում կնշվի որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. *** |
|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ 2022 թվականին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի օրը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց։ *** |
|
«Ծնողները դեմ են այսօրվան, ասում են՝ ինչու այսօր, եթե ոչ՝ սեպտեմբերի 27-ին: Այսօրը կապ չունի ռազմական որևէ գործողության հետ»,- դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց. «Օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության օր: Ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը ի մի բերված՝ այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»: Հիշեցնենք՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»: Հարցին՝ «Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ որտեղ խոնարհեցինք: Մենք ունենք նաև այլ հերոսներ, այդտեղ էլ չխոնարհեցինք: Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու, խոնարհելու»: *** |
|
«Ես սենց օրին չեմ նայում, շաբաթվա մեջ գոնե մի անգամ գալիս եմ ստեղ»,- «Նյուզ»-ի եթերում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Նիկողոսյանի եղբայրը: «Ցավում եմ, որ այս տղերքը զոհվեցին մի բանի համար, որը հիմա ազերիներինն ա: Եթե դա տենց էր, խի՞ առաջին օրը չասեցին՝ պատերազմը կանգնեցնում ենք: Խի՞ տարան, էս մարդկանց կոտորեցին: Ղեկավարներն են մղավոր, թող ճիշտ ղեկավարեին: Բա իրենց ինչի՞ համար ենք ընտրել, նրա համար, որ ճիշտ ղեկավարեն»,- նշել է նա՝ հավելելով, որ «եթե ղեկավարները չունեն կառավարելու փորձ, թող դիմում գրեն, հեռանան»: |


