▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում աղանդավորը «նասկու» պատճառով սպանել է նույն աղանդի մեկ այլ հետևորդի

1or.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ քննվել է Ալիկ Գ.-ի գործը:

36-ամյա Ալիկին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել էր Վաչագան Ս.-ի դիակը՝ գանգի հիմի ու գանգի թաղի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:

Նոյեմբերի 10-ին Վաչագան Ս.-ին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Ալիկ Գ.-ն:
Պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 8-ին Ալիկը Վաչագանի՝ Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողամասում է եղել: Նա ցանկացել է մտնել Վաչագանի կացարանը, սակայն Վաչագանը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ Ալիկի ոտքերը ցեխոտ են:

Ալիկը վիրավորվել է ու որոշել է սպանել Վաչագանին: Այդ նպատակով նա հողամասի ցանկապատի մոտից վերցրել է մի ժանգոտ մետաղե խողովակ ու թաքցրել է հագուստի տակ: Երբ Վաչագանի հետ դուրս է եկել հողամասից ու քայլել է դաշտի տարածքով, Վաչագանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած խողովակով երկու անգամ խփել է վերջինիս գլխին ու սպանել է:

Նախաքննության ընթացքում Ալիկ Գ.-ի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Ալիկ Գ.-ն 1996 թվականից տառապել ու տառապում է «Շիզոֆրենիա. պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ, դեֆեկտային վիճակ» հոգեկան հիվանդությամբ:
Ըստ եզրակացության՝ սպանության կատարման պահին Ալիկ Գ.-ն եղել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ:

Ալիկ Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:
Ալիկն ապրել է Արարատի մարզի գյուղերից մեկում իր քրոջ հետ: Նա եղել է «Հոգեգալստական» աղանդի հետևորդ: Նույն աղանդի հետևորդ է եղել նաև սպանված Վաչագանը:

Ըստ գործի նյութերի՝ 2015 թվականի նոյեմբերի 8-ին Ալիկը գնացել է Վաչագանի հողամաս՝ Սայաթ-Նովա գյուղ: Այնտեղ նրանք հաց են կերել՝ խորոված սունկ, ծիծակ ու հաց: Ալիկը փորձել է մտնել Վաչագանի տնակ, բայց Վաչագանն արգելել է՝ ասելով, որ Ալիկի ոտքերը ցեխոտ են: Վաչագանը վատ է զգացել Ալիկին նեղացնելու համար ու քաղցրավենիք է առաջարկել, բայց Ալիկը, այնուամենայնիվ, որոշել է սպանել Վաչագանին:
Նա հագուստի մեջ թաքցրել է մետաղե ձողը:

Երբ Վաչագանի հետ քայլել են դեպի դաշտ, Վաչագանը Ալիկին առաջարկել է իր գլխարկը, որ նա չմրսի: Ալիկը Վաչագանի գլխարկը չի վերցրել ու չի էլ մտափոխվել:
Նա հանել է հագուստի տակ թաքցրած խողովակը, անսպասելի հարվածներ է հասցրել Վաչագանի գլխին: Վաչագանն ընկել է գետնին ու փսխել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more