▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կոչ է արել ամբողջ աշխարհի հայերին մասնակցել Հայաստանի զարգացմանը

 

 

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի Հայաստանի առջեւ բացված եզակի հնարավորությունը: Այս մասին, ԱՄՆ կատարած իր այցի ժամաակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Երևանում, կառավարությունում, թե որեւէ մասնավոր տանը, թե Վաշինգթոնում, թե Փարիզում, թե Տոկիոյում որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք եւ հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորություն համար, որը ստեղծվել է Հայաստանի համար:

Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,-ընդգծել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more