▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ լեռը կրկին «գլխարկ է դրել»

ermenihaber-ը գրում է.Հայկական Պար լեռնաշղթայի ամենաբարձրադիր գագաթը հանդիսացող բիբլիական Արարատ լեռան (5165 մ) գագաթի վրա մայիսի 19-ին գոյացել է գլխարկ հիշեցնող ամպ: Սա առաջին դեպքը չէ: Լեռան գագաթին տարվա մեջ մի քանի անգամ «գլխարկ» է հայտնվում: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի` լեռան «գլխարկը» գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Նրանք հավաքվել են լեռան շուրջ ու անվերջ լուսանկարել այն: Նշենք, Արարատ լեռը, հանգած հրաբուխ է, գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more