armeniatv.am-ը գրում է. Ջահերով երթը դեպի Արարատ լեռան գագաթը միավորել էր 35 լեռնագնացների: Հաղթահարելով բիբլիական գագաթը նվաճելու ճանապարհի դժվքրություննեը նրանք կարողացել են վերելքն իրականացնել 4 օրում: «Ջահերով երթ դեպի Արարատ լեռան գագաթը» նախագծի հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանի պոսքով` լեռը հաղթահարելով ցանակացել են աշխարհին ասել, որ հայկական երգ ու պարը մի օր կհնչեն պատմական հայաստանից: Բացառիկ վերելքը նվիրված էր ցեղասպանության 100-րդ տարելիցին: Արարատ լեռան ճամբարից մինչև գագաթ 4200մ ջահերով վերելքը, ըստ կազմակերպիչների նկատելի է եղել 1000 մետրից: Լեռան բարձունքում ծածանվել է 100 մետր երկարությամբ Հայոց եռագույնը: Նախաձեռնությանը միացել է նաև Կարին երգի-պարի համույթը: Լեռնագնացներն այցելել են նաև Արևմտյան հայաստանի քաղաքներ: Նրանց ծրագրերում այժմ Ադրբեջանում 7134 մետր բարձրություն ունեցող Լենինի պիկը գրավելն է: