▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաքս գետի ջրի քանակությունը բավարար չէ Մեղրի ՀԷԿ-ը 130ՄՎտ հզորությամբ կառուցելու համար

 

ԷկոԼուր
Արաքս գետի ջրի քանակությունը բավարար չէ Մեղրի ՀԷԿ-ը 130ՄՎտ հզորությամբ կառուցելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ջրամբարների կառուցումն է, ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ դեռևս 2012 թվականին պետք է մեկնարկեր  մոտ 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և տարեկան շուրջ 800 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրողականությամբ Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը:
«Մեղրի ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումն արվել է դեռևս 2000-ական թվականների սկզբին: Դրանից հետո բավականին շատ բան է փոխվել՝ հիմնականում կապված ջրի քանակի փոփոխության հետ: Փոփոխությունը կապված է մեր հարևան Թուրքիայի կողմից ջրամբարների կառուցման հետ: Իրանցիները մեզ հիմա ասում են, որ իրենց հաշվարկներով Արաքս գետի ջրի քանակությունը ներկա պահին չի բավարարում այդ 130 մեգավատ հզորությամբ կայանը կառուցելու համար և անհրաժեշտ են նոր ուսումնասիրություններ: Իրենց նախնական գնահատականներով՝ այդ ջուրը բավարար կլինի մոտավորապես 100 մեգավատ հզորությամբ կայան կառուցելու համար», - ասաց Հայկ Հարությունյանը և հավելեց, որ միայն նոր ուսումնասիրությունների ավարտից հետո պարզ կլինի՝ ինչ հզորությամբ կայան պետք է կառուցվի Արաքսի վրա:
«Հիմա հետազոտություն ենք անում, որ կարողանանք կառուցել այնպիսի հզորությամբ կայան, որքան ջուր կա, որպեսզի ավելորդ գումարներ չծախսենք տուրբինի, գեներատորների և ենթակառուցվածքների վրա, և հետո պարզվի, որ բավարար ջուր չկա», - նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

ԷկոԼուր-ը գրում է.Արաքս գետի ջրի քանակությունը բավարար չէ Մեղրի ՀԷԿ-ը 130ՄՎտ հզորությամբ կառուցելու համար: Պատճառը Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ջրամբարների կառուցումն է, ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ դեռևս 2012 թվականին պետք է մեկնարկեր  մոտ 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և տարեկան շուրջ 800 միլիոն ԿՎտժ էլեկտրաէներգիայի արտադրողականությամբ Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը:

«Մեղրի ՀԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումն արվել է դեռևս 2000-ական թվականների սկզբին: Դրանից հետո բավականին շատ բան է փոխվել՝ հիմնականում կապված ջրի քանակի փոփոխության հետ: Փոփոխությունը կապված է մեր հարևան Թուրքիայի կողմից ջրամբարների կառուցման հետ: Իրանցիները մեզ հիմա ասում են, որ իրենց հաշվարկներով Արաքս գետի ջրի քանակությունը ներկա պահին չի բավարարում այդ 130 մեգավատ հզորությամբ կայանը կառուցելու համար և անհրաժեշտ են նոր ուսումնասիրություններ:

Իրենց նախնական գնահատականներով՝ այդ ջուրը բավարար կլինի մոտավորապես 100 մեգավատ հզորությամբ կայան կառուցելու համար»,-ասաց Հայկ Հարությունյանը և հավելեց, որ միայն նոր ուսումնասիրությունների ավարտից հետո պարզ կլինի՝ ինչ հզորությամբ կայան պետք է կառուցվի Արաքսի վրա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more