▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքիչը բժիշկներին ու ոստիկաններին փորձում էր մոլորեցնել, որ իրենից տարել են 1 մլն 800 հազար դրամ

shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում 1-03 շտապ օգնության բրիգադի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Ռոբերտ Իսկանդարյանը:

Վերջինս բժիշկներին հայտարարել է, որ իրենց տան մուտքի մոտ 2 անծանոթ քաղաքացի ծեծի են ենթարկել իրեն, գցել գետնին, իսկ հետո ծոցագրպանից հափշտակել իր մոտ եղած 1 մլն 800 հազար դրամը Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, և ոստիկաններին նույնպես Ռ. Իսկանդարյանը ասում էր, որ իր նկատմամբ կողոպուտ է տեղի ունեցել: Բժշկական փորձաքննությամբ պարզվում է, որ նրա մարմնի վրա ոչ մի հետք չկա, իսկ ոստիկաններն էլ տեսնում են, որ եթե նա կողոպտվել է և տեղի է ունեցել քաշքշոց նրա ու կողոպտիչների միջև, ապա նրա հագուստը գոնե պետք է պատռված լիներ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more