▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանձնահատուկ ուշադրություն` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած նախորդ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել էր «Երևանյան ամառ» ծրագրում և երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը միտված այլ նախաձեռնություններում ներգրավել սոցիալապես անապահով ընտանիքների և հատուկ խմբերի երեխաներին: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող, վերը նշված ընտանիքների 40 երեխաներ իրենց մեկօրյա հանգիստն անցկացրել են Ծաղկաձոր քաղաքում: 

Քանաքեռզեյթունցի փոքրիկների համար կազմակերպվել է ճանաչողական էքսկուրսիա, որի ընթացքում նրանք այցելել են «Կեչառիս» եկեղեցական համալիր, իսկ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ծանոթացել Օրբելիների ընտանիքի պատմությանը, հարստացրել իրենց մշակութային գիտելիքները: Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանն էլ ծանոթացրել է Ծաղկաձորի պատմությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more