▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց Մայր Աթոռին տեղեկացնելու՝ Թալինի եկեղեցին պատրաստում են հաջորդ «պատարագին»

«Հրապարակ»-ը գրում է․ «Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իշխանությունը սկսել է հաջորդ շաբաթ կալանալիք «պատարագի» նախապատրաստական աշխատանքները։ Վաղ առավոտից Թալինի համայնքապետարանը աշխատողներ է ուղարկել եկեղեցու տարածք՝ հանել են ցանկապատը, թափով մաքրության եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվում, որից եկեղեցու հոգեւոր ծառայողները կամ Արագածոտնի թեմը տեղյակ չեն, մինչդեռ եկեղեցին գտնվում է Մայթ Աթոռի տնօրինության տակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է այն մասին, որ հաջորդ շաբաթ Թալինի եկեղեցու Թադե քահանայի կողմից իրականացվող պատարագին է պատրաստվում ներկա գտնվել։ Թադե քահանան, հիշեցնենք, որ հանդես է եկել կաթողիկոսի եւ Մայր Աթոռի քննադատության, բայց կարգալույծ արված չէ։ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ կոչեր են հնչել՝ ուղղված Վեհափառին, որ մինչեւ կիրակի օրը պետք է նրան կարգալույծ անել։ Փաշինյանն այս վարքով, փաստորեն, եկեղեցին պառակտում է յուրային հոգեւորականների եւ օտարների։ Յուրայիններն իրեն հավատարմություն հայտնած եւ իրենց հոգեւոր առաջնորդին դավաճանած անձինք են, օտարները՝ Մայր աթոռին հավատարմությունը պահպանածները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more