▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը խոշտանգել է նրա դիակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Yerkir.am-ը գրում է.

Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ շարքային Արամ Աբրահամյանն է: Աբրահամյանը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր:

Գյուղապետի տեղակալ Սամվել Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր:

«Արամի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Արամի թաղման արարողությանը մասնակցի»,- ասաց Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ Արամը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, մյուսներին հասնող: «Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասաց գյուղապետը:

Թորոսյանը նշեց նաև, որ իրենք տեղյակ են նաև, որ Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more