▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արամ Զավենիչի եվրո-կուսակցությունը ինքնահռչակվեց` որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․

«արամ Զավենիչի եվրո-կուսակցությունն այսօրվա հայտարարությամբ դե ֆակտո ինքնահռչակվեց` որպես լիբերալ-ֆաշիստական հոսանք։ Այդ հայտարարությունը լիովին արժանի է մտնելու քաղաքագիտության դասագրքեր և տեղ գտնելու «Լիբերալ-ֆաշիզմը» ներկայացնող գլխում։
Այդ թշվառ խմբակի համար վատ լուրն այն է, որ հայերիս մեծ մասը մեր պապերից ժառանգել ենք ֆաշիզմի դեմ պայքարի լավ ավանդույթներ»։

***

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։
«Հանրապետություն» կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը: Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:
Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի:
«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակության խնդիրը։ «Հանրապետություն»կուսակցությունը իր ստեղծման օրվանից` ՀՀ ինքնիշխանության ու պետականության պաշտպանության կողքին է և դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքի տալու է համարժեք պատասխան:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ»։

***

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում - կարդում ու ցնդում եմ։
Ճի՞շտ եմ հասկանում, եթե սխալ եմ ընկալել, խնդրում եմ ուղղել ինձ։
Փաստորեն իշխանամետ ֆռենդությանս չի մտահոգում, որ բյուջեի գումարներ են մսխվում, չի հետաքրքրում, որ իմ ու քո հարկերը գողացվում են, որ ատկատներով տենդերներ են բաժանվել, որ այդ տենդերները իմ ու քո փողերը կերել ու տարիներով չեն ընդունվել, ու դրա համար ոչ մի պատասխանատվություն...
Շատ կարևոր է, որ դրա մասին բարձրաձայնողները Ռուսաստանի քաղաքացի, քոչարյանական, սերժական չլինեն, հա՞։ Է, վաղն էլ նրանք են գալու իշխանության, ձեր պես թալանեն, ու երբ դուք բարձրաձայնեք, ձեզ տփե՞ն, նորմա՞լ ա։
Էն ժամանակ էլ ձեզ համար ձայն չհանե՞նք, չտեսնելու տա՞նք։ Ախր մինչև ձեր գալը, մեր՝ ձեզ տփողների դեմ դուրս գալու շնորհիվ դուք եկաք իշխանության։
Հիմա որոշեք, ոնց անենք, անենք, թե չէ մեզ համար ամեն դեպքում նույնն ա , նույն ցեխաջրի մեջ ենք եղել, կանք ու մնալու ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more