▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Մեր բռնապետը հերթական անգամ հեգնում է Հայաստանում ապրող քրիստոնյաներին և բոլոր հոգևորականերին. Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր

Արագածոտնի թեմի եկեղեցիներում և հոգևորականների տներում խուզարկություններն ու ձերբակալությունները սկսվել են առավոտյան 7–ից, ԱրմենիաSputnik– հետ զրույցում ասաց Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր Շիրազը։

«Բոլոր հոգևորականները անհասանելի են։ Ու բոլոր քահանաներն այսօր հոգեհանգստի, հուղարկավորության ծեսեր ունեն, և հանգուցյալների հարազատները չգիտեն` ինչ պիտի արվի, որովհետև թեմում հոգևորական չի մնացել»,–ասաց նա։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ին, երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։
Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա՝ կրելով Տեր Արամ Ասատրյան անունը, նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։
Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։
Այդքանից հետո Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ։
Ու դրանից հետո Օհանավանքի որևէ բնակիչ պիտի ասի, թե իրենց մոտ բարոյական ու աստվածասեր քահանա է ծառայո՞ւմ: Ափսոս է Հովհանավանքը, որի սուրբ պատերը պղծվում են»։

***

Վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են կատարվում. Քննչականը` հոգևորականների ձերբակալության  և խուզարկությունների մասին 

«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում են դրանք իրականացվում»,–հայտնել են ՔԿ–ից։

Հավելենք, որ Հովհաննավանքի հոգևորական Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով:

***

Արագածոտնի թեմի առաջնորդի և հինգ քահանաների ձերբակալություններն, ըստ լուրերի, Տեր Արամի հաղորդման հիման վրա են եղել։

«24Նյուզ»-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` ճշտելու լուրը։ Քահանան ասել է, որ լրատվականից է տեղեկանում խուզարկությունների մասին և ոչ մի ինֆորմացիա չունի:

Ճշտող հարցին պատասխանել է, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:

«Այսինքն, չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզնից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզնից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասել է տեր Արամը։

Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել, վերջինս նշեց. «Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»: Ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․ «Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,- ասել է Տեր Արամը:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հաղորդում է ներկայացրել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

***

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի պաշտպանական խմբի անդամները չեն կարողանում մտնել Երևանի քննչական վարչություն․ «Աննախադեպ իրավիճակ է։ Այսպիսի բան երբեք տեղի չի ունեցել, որ չկարողանանք անգամ փաստաբանների՝ գործի ներգրավման վերաբերյալ դիմում ներկայացնեք ընդունարան»,- ասում է Քննչականի դիմաց սպասող փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ նշելով, որ Մայր Աթոռից լիազորություն ունեն Քննչական տեղափոխված մյուս հոգևորականների շահերը ևս պաշտպանել․ «Սակայն տեղեկացանք, որ հոգևորականներն այս պահին վկայի կարգավիճակում են»,- հայտնում է Ֆարմանյանը՝ հավելելով, որ մինչ այս պահը պահանջում են տեղեկություն հայտնել Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրի մասին, որը թաքցնում են։ Նրանք որպես պաշտպաններ դեռ հնարավորություն չեն ունեցել ներգրավվել։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:
Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:
Այս հարձակման գլխավոր պատասխանատուն անշուշտ Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունի ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում Եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»:

***

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի կոպեկ արժի հոգևորականներին ձերբակալելու կապակցությամբ աշխարհիկներիս վրդովմունքը, երբ եկեղեցականները Էջմիածնում իշխանականներին աղ ու հացով են դիմավորում:
Միքայել Աջապահյանի ազատությունը զոհաբերելը ձեզ հերիք չէ՞ր...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more