a1plus.am-ը գրում է. Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանն այսօր դատապարտվեց մեկամսյա կալանքի։
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արշակ Սվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գործով մեղադրող Գագիկ Մարգարյանը միջնորդել էր Արշակ Սվազյանին դատապարտել երկամսյա կալանքի։
Դատավճռի հրապարակմանը Արամ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչը ներկա չէին։ Դատավճիռը կբողոքարկվի, թե ոչ՝ դեռ պարզ չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում