▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանը պատշաճ բուժօգնություն չի ստանում. փաստաբան

azatutyun.am-ը գրում է. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանի վիճակը, փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, շարունակում է մնալ ծանր:

Պավել Մանուկյանի որդին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այստեղ տեղափոխվեց այն բանից հետո, երբ դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը նրան կալանավորելու մասին:

Փաստաբանի խոսքով, Արամը դատապարտյալների հիվանդանոցում պատշաճ բուժօգնություն չի ստանում և անմխիթար վիճակում է գտնվում:

«Ամբողջ այդ սենյակը գտնվում էր խոնավության մեջ, պատերը բորբոսնած էին․․․ ինձ թվում է ճիշտ չէր նրա տեղափոխումը այս փուլում, որովհետև վիրահատությունից նույնիսկ 24 ժամ չէր անցել, հետվիրահատական սննդի պահպանման ռեժիմ անգամ չկա՝ ուղղակի սև, չէր հաց, մեծ կտորով պանիր և կարագ էր դրված նրա կողքը, որից նա նույնիսկ օգտվելու հնարավորություն, ըստ էության, չուներ», – ասում է փաստաբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում  և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more