▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Առաջին կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին

ԱՆԹԻԼԻԱՍ – Զուիցերիա կատարած իր պաշտօնական այցելութեան ընթացքին, իմանալով Ղարաբաղի ու Հայ Ատրպէյճանական սահմանագիծին վրայ բախումներու ընթացքին ինկած Հայոց բանակի զոհերուն մասին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հետեւեալ յայտարարութիւնը կատարեց.-

«Խոր ցաւով իմացանք մեր զինուորներուն մահուան մասին։ Անոնց ընտանիքներուն կը յայտնենք մեր խորազգաց ցաւակցութիւնը և Հայրական սէրն ու օրհնութիւնը։ Մեր զինուորները հերոսներ են ու նահատակներ, որովհետեւ անոնք Հայրենիքին, մեր անկախութեան ու իրաւունքներուն համար իրենց արիւնը թափեցին»։

Շարունակելով իր խօսքը՝ Վեհափառ Հայրապետը ըսաւ.- «Մեր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնենք մեր քաջարի բանակին։ Հայոց բանակը երաշխիքն է մեր Հայրենիքին ապահովութեան ու անկախութեան։ Հզօր բանակ՝ կը նշանակէ հզօր Հայրենիք։ Վստահ ենք որ քաջ զինուորները վերանորոգ մարտունակութեամբ ձախողութեան պիտի մատնեն Ղարաբաղի հողային տարածքին մօտենալ փորձող թշնամիին բոլոր տեսակի ճիգերը։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more