“Tapesh” միջազգային իրանական հեռուստաընկերությունը «Շանգրի Լա» խաղատան հետ համատեղ կազմակերպել են “Tapesh Luxury Gala” համերգը: Առաջին անգամ Հայաստանում Իրանից ժամանած բազում ընտանիքների մանսակցությամբ տեղի կունենա էլիտար փարթի, որն անցկացվելու է «Շանգրի Լա» խաղատանը:Սպասվում է մոտ հազար տուրիստներ, որոնցից մեծ մասն առաջին անգամ են լինելու Երևանում:
Նրանք Իրանի այն հատվածն են կազմում, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եվրոպայի առաջատար երկրներում, իրենց երկրի բարձր կուլտուրայի և ինտելեկտի տեր մարդիկ են հանդիսանում: Երեկոյի ընթացքում ելույթ են ունենալու հանրաճանաչ և մեծ համբավ վայելող երգիչներ Անդին և Լեյլան, որոնք իրենց կատարումներով ավելի գունեղ կդարձնեն միջոցառումը:
Սա այն հիանալի առիթն է հանդիսանալու, որ այսուհետ, հաճախ հանդիպող պարսիկ զբոսաշրջիկների որակով միայն չդատենք տվյալ երկիրն ու իրենց մշակույթը: Ինչպես ցանկացած երկրում, Իրանում ևս կան տարբեր խավի, մակարդակի, զարգացվածության տեր մարդիկ և ցավոք մեր քաղաքում ավելի հաճախ կարելի է հանդիպել այն տեսակին, որից հետո ոչ այնքան դրական կարծիքներ են ձևավորվում:
Երևանը լավագույնս ներկայացնելով Իրանի այս մյուս հատվածի զբոսաշրջիկներին՝ առաջին և այսուհետ ավելի հաճախ կարող ենք տեսնել մեր երկրում ու իրական պատկերացում կազմել իրենց երկրի, մշակույթի, զբոսաշրջության ոլոտի վերաբերյալ: