Արդեն տեղեկացրել ենք, որ երգչուհի Ալսուն այցելել է Հայաստան։
Նա սոցցանցերում կիսվել է իր տպավորություններով.
«Այնքան հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, կենսունակ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով, և ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է եղել, որ Էլինա Ջանիբեկյանի ու Ժաննա Լևինա Մարտիրոսյանի հետ այսքան տարիների բարեկամությունից հետո ես երբեք այստեղ չեմ եղել»,-նշել է երգչուհին։


