▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների է համաձայնել»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին:
Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Թուրքական կողմի հայտարարությունը կարդալով պետք է հիշել 1920թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևյալ նամակ-կարգադրությունը Հայաստանի հետ բանակցողներին.
«Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն...
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*
Պայքարն ու դիմադրությունը պետք է մնան օրակարգի գլխավոր հարցերը»։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առաջինը, որ հնարավոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի առնչությամբ այն է, որ թուրքական կողմը նրա համար առաջին այսպես ասած բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում:

Նիկոլ Փաշինյանի այցը ուներ աշխատանքային ձևաչափ: Իսկ աշխատանքային ձևաչափի պարագայում բոլորովին պարտադիր չէ, ըստ էության ամենևին պարտադիր չէ դիմավորման ընթացքում զինվորական պատվո պահակախմբի ներկայոթյուն: Բայց, թուրքական կողմը ապահովել էր այդ ներկայությունը, թերևս նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ողջունի թուրք զինվորներին:

Իհարկե չկար թուրքական դրոշը, ինչը թույլ էր տալիս Փաշինյանին ազատվել այն պատվի առնելու անհրաժեշտությունից, ինչը պետությունների ղեկավարները անում են դրոշի առաջ խոնարհվելու միջոցով»։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more