▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում ենք օրավարձով աշխատողներին ամսական տրամադրել 70 հազար դրամ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանում կա 200 հազար ընտանիք, որոնք աշխատում են օրավարձով, և կորոնավիրուսը զրկել է ապրուստի միջոցից:

«Ունենք 200 հազար ընտանիք, որոնք օրավարձով աշխատում են, ստանում 5-7 հազար դրամ, հիմա այդ մարդիկ չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում: Մենք առաջարկում ենք օրավարձով աշխատողներին, թոշակոռուին, նպաստ ստացողներին, վարորդներին, տաքսիստներին ամսական տրամադրել 70 հազար դրամ»,- ասել է Ծառուկյանը:

ԲՀԿ մյուս առաջարկը վերաբերում է բանկերում վարկերի մարմանը:

«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ներում երեք ամսով: Մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի: Ասում են՝ անհատական հանդիպումներ: Ծիծաղելի ա, միլիոն 650 հազար մարդ վարկառու է, անհատական հանդիպումներ էս վիրուսի ժամանա՞կ. ծիծաղել ա»,- նշել է ԲՀԿ առաջնորդը:

ԲՀԿ խմբաակցության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more