Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Մի լավ միտք ունեմ: Քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀ Ազգային Ժողովը մեծամասամբ բաղկացած է բիզնեսմեն, գողական, հեղինակություն կամ պարզապես լավ տղերքից, ապա պետք է օրենքով պարտադրել իրենց ամեն խոսքից առաջ երդվել... Չէ որ առանց այդ էլ օրենք ու պանյատը երկրում ձեռք-ձեռքի տված են գնում... Կատակը մի կողմ, թող երդվեն... Լրագրողների հարցերին պատասխանելիս, ելույթ ունենալիս, բիզնեսից խոսելիս... Ի°նչ դա կտա մեզ: Արդեն Ազգային Ժողովում գտնվող հեղինակություններն ու լավ տղերքը էլ չեն լինի լավ տղա, մյուս լավ տղերքը կասեն. «Բա դու երդում չես կերել որ սենց ու նենց, դե սի*տիր»:
Հաջորդ սերնդի գողականներն ու հեղինակությունները կհասկանան, որ ԱԺ մտնելով կկորցնեն իրենց հեղինակությունը, քանի որ ամեն քայլլին պետք է սուտ երդվել, ուստի շատ երկար կմտածեն այդ քայլին դինելուց առաջ...
Այսքան ժամանակ հասարակության դեմ է խաղացել այն գործոնը, որ քուչի պանյատը օրենքի ուժ ունի, որ սենց բան լիներ, հավանաբար առաջին դեպքը կլիներ, երբ պանյատը աշխատում է ի շահ հասարակության....