▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 մլն դրամ վճար սահմանել, իսկ բանակում կարճ ծառայության համար՝ 15-20 մլն

Մենք Հայաստանում լրջագույն խնդիր ունենք՝ կապված զորակոչի հետ. Մեդիա Կենտրոնում հրավիրված քննարկմանը հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր առաջարկած օրենսդրական այն նախագիծը, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։

Նախագծի հեղինակը ներկայացրեց հիմնավորումները, որ բազմաթիվ քաղաքացիներ մի շարք ճանապարհներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից և առաջին խնդիրը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելն է։

«2020-24թթ.-ին 8700 արական սեռի քաղաքացի գնացել է այս ճանապարհով, որ լուծի խնդիրը»,-ասաց նա։

Ըստ նրա, քաղացիությունից հրաժավելու համար այսօր ընդամնեը 25 000 դրամ են վճարում․«Առաջարկում եմ՝ դա դարձնենք 15 մլն դրամ, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը կտրուկ նվազի։ Իսկ եթե, այդուհանդերձ, գտնվեն քաղաքացիներ, ովքեր պատրաստ են գնալ այդ ճանապարհով, վճարված գումարի միջոցով լրացնեն այդ բացը»։

Բացի այդ, ըստ նրա, 10 000-ից ավելի քաղաքացիներ գտնվում են հետախուզման մեջ՝ բանակում չծառայելու համար, գտնվում են ՀՀ սահմաններից դուրս. «Կեսը մինչև 27 տարեկան տղաներն են»։

Պատգամավորն ավելացրեց․«Այսօր բանակ է զորակոչվում զորակոչի ենթակաների 30-40 տոկոսը միայն, կարծում եմ՝ այս թիվն առվազն 50 տոկոսով պետք է շատացնենք»։

Ըստ նրա՝ պետք է ծառայությունը գրավիչ դարձնեն և զինծառայողներին վճարվող գումարները բարձրացվեն։ «Այն քաղաքացիները, ովքեր քաղաքացիությունից կհրաժարվեն և կտան 15 մլն դրամ, կամ այն քաղաքացիները, ովքեր կվճարեն կարճ ծառայելու համար․․․ հավաքագրված գումարների մի մասը պետք է ուղղվի մեր սովորական զինծառայողներին»,-ասաց նա։

Քննարկումն ՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more