▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկում եմ՝ բացի պետության առաջին դեմքերից մյուս պաշտոնյաների «պադավատ»-ի վրա գումար չծախսվի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կոնկրետ առաջարկություն՝ վարչապետի երեկվա հայտարարության թեմայով
Որքան հասցրել եմ հետևել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերին, անխտիր բոլորը ընտիր ու թանկարժեք մեքենաներ ունեն:

Չեմ «խորանում», թե՝ ոնց: Ունե՛ն: Կոնկրետ առաջարկությունս այն է, որ բացի պետության առաջին դեմքերից (նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ), մնացյալ բոլոր պաշտոնյաները, ովքեր ունեն ավտոմեքենա, իսկ շատերը՝ ավտոմեքենաներ, ծառայողական նպատակներով շահագործեն ա՛յդ մեքենաները, և պետության ու բյուջետի հաշվին նրանց «պադավատ» ունենալու վրա գումար չծախսվի:

Արմեն Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more