▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված որոշումը. «Ծառուկյան» դաշինքը չի սատարի Զեյնալյանի թեկնածությունը

«Ծառուկյան» խմբակցությունը ամենայն հավանակությամբ չի սատարի «Ելք»-ի առաջադրած նախագահի թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին: Լրագրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի մամուլի քարտուղար, նույն խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ դա միանձնյա որոշում է «Ելք»-ի կողմից, որն իրենց հետ չի քննարկվել:

«Միշտ ասել ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես՝ ընդդիմադիր գործընկերների հետ բանակցել որևէ հարցի շուրջ, և միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրենց և այլ գործընկերների որոշումներին և դիրքորոշումներին, մինչդեռ իրենք բանակցությունների չգնացին մեզ հետ, իրենք մեզ առաջարկեցին պաշտպանել իրենց կողմից կայացված միանձնյա որոշումը, բնականաբար, մենք այդ հարցի շուրջ քննարկում չենք ունեցել», - ասաց Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հայտարարել էր, որ 2018-ին նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրում է Արտակ Զեյնալյանի թեկնածությունն ու հայտարարել, որ այդ հարցի շուրջ մտադիր է բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more