▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ միանգամից, արագ պայքարը բավականին ռիսկային է և վտանգավոր։

«ՉԻ» – ճիշտ է ասել Վահրամ Բաղդասարյանը, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պետք է պայքարել աստիճանաբար, շատ դանդաղ և նրբորեն։ Առաջին փուլում, օրինակ, կարելի է կոռումպացված չինովնիկներին ծաղկեփնջեր ուղարկել (կամ, ֆեյսբուքով, «սմայլիկներ»), երկրորդ փուլում թեթևակի կշտամբել, երրորդ փուլում՝ հրավիրել որևէ սրճարան և հորդորել գոնե մի 10-15 տոկոսով նվազեցնել կաշառքի և ատկատների դրույքաչափերը և այլն։ Թե չէ՝ ո՞վ է տեսել, որ բռնեն ու հանցագործության դեմ արագ պայքարեն։ Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ: Եվ ոչ թե հայրենի կոռուպմացվածների:

Ի դեպ՝ կարելի է նաև դրամական խոշոր պարգևներ տալ կոռուպցիայից ինքնակամ հրաժարվածներին: Եվ ստեղծել հատուկ հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ում ինչքան պարգև պիտի տալ: Այդ հանձնաժողովը հաստատ զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից:

Մանյա Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more