▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնում դպրոցների տնօրենները ազատվում են աշխատանքից

Armlur.am-ը գրում է. Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ և ՀՅԴ կուսակցության միջև կնքվեց Քաղաքական համագործակցության համաձայնագիր, ինչի արդյունքում հայտնի դարձավ, որ Արագածոտնն ունի նոր մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը: Եվ չնայած սրան՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մարզում կադրային փոփոխություններ անելով: Կայքին հասած տեղեկություններով՝ մարզպետը դպրոցի տնօրեններին պարտադրում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել և նրանց փոխարինում իր կադրերով: Սակայն մարզպետը կայքի հետ զրույցում այս լուրերը համարել է անհիմն: Դպրոցի տնօրենին հրաժեշտ տված գյուղերի թվում են Հնաբերդը, Դիանը, Ոսկեվազը, Օշականը և այլն: Տեղեկացնենք, որ Դիանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ծննդավայրն է: Այստեղ դպրոցի նախկին տնօրենը Պավել Պողոսյանն էր, իսկ ներկայիս տնօրենը Ռուբիկ Հարությունյանն է: Վերոհիշյալ կայքը զրուցել է Դիան գյուղի միջնակարգ դպրոցի ներկայիս տնօրեն Ռուբիկ Հարությունյանի հետ: Վերջինս դպրոցի տնօրեն է նշանակվել այս տարվա փետրվարի 5-ին:

«Նույն մարզպետի օրոք ես ազատվել եմ աշխատանքից. 5 տարի աշխատել եմ այս դպրոցի տնօրենի պաշտոնում: Բայց հիմա չգիտեմ, թե ինչ պատճառներով են ազատել նախկին տնօրենին: Ես էլ չեմ հետաքրքրվել, թե իրականում ինչ է եղել, եւ ինչու են նրան ազատել: Ես հետաքրքրասեր չեմ, այս պատճառով էլ մանրամասներին չեմ տիրապետում: Ինձ կանչեցին, մարդիկ առաջարկեցին աշխատել, ես էլ մեծ դժվարությամբ ընդունեցի առաջարկը, բայց համաձայնվեցի: Նախկին տնօրենի մասով ինձ ասացին, որ արժանի չէ, դրա համար էլ դուրս է եկել: Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ապա էս երկիրը երկիր կդառնա»,- ներկայացրել է Դիանի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Հարությունյանը: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more