▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրցի ծնողներն այցելել են Հանքավանի «Արագած» ճամբարում հանգստացող իրենց երեխաներին

 ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից երեք հերթափոխով ամառային հանգիստն անցկացնում են Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նրանց պարբերաբար այցելում են քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու վարչությունների ու բաժինների պետերը, ինչպես նաև կազմակերպվում են այցելություններ ծնողների համար: Այս անգամ Հանքավանի «Արագած» ճամբար են այցելել ամառային հանգիստը վայելող 35 արաբկիրցի երեխաների ծնողները, տեսակցել երեխաներին և տեղում ծանոթացել նրանց համար ստեղծված պայմաններին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի նախաձեռնությամբ փոքրիկ արաբկիրցիներին բաժանվել են նվերներ: Ծնողներն էլ վստահեցրել են, որ ճամբարում երեխաների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ստեղծված են գերազանց պայմաններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more