Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ու ինչի՞ համար են բոլոր ամենադաժան ու վճռական հայտարարություններն անում արտասահմանում ապրող հայերը: Օրինակ՝ հելեք գրավեք, արա հո դուք ոչխար չեք, հելեք հասեք բաքու հայեր, հո դուք ստրուկ չեք, սպանեք, մոռթեք... ու նման բաներ... Էջը բացում ես էտ մարդը կյանքում Հյասատանում, առավել ևս Արցախում չի եղել, բայց սաղին խորհուրդներ է տալիս ու վիրավորում: Պատճառն այն է, որ Հայաստանում ապրող հայերը կամ Հայաստանի հետ կապ ունեցող հայերը միշտ վերջին պահին մտածում են նաև ինչ-որ բան կորցնելու մասին, ի՞սկ եթե մի բան այնպես չլինի ու...Իսկ այն մարդիկ, որոնք վերջնականապես հեռացել են Հայաստանից, կորցնելու բան չունեն ու վատի դեպքում թքած ունեն ստեղի ապրողների վրա: Խոսքը, իհարկե, բոլոր արտասահմանցի հայերին չի վերաբերվում, միայն Հայաստանի հետ մենակ ազգանունով կապ ունեցող ու պատերազմական կոչեր անողներին:
Հ.Գ. Պարտությունը որբ է, հաղթանակը բազում տերեր ունի: