▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Այվազյանը տեղյակ չի եղել երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանի բանակցություններից. Այն իրականացվել է առանց ԱԳՆ-ի

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն

Հիշեցնենք, որ վերջինս անգամ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ էր հայտարարել, որ ԱԳՆ-ն որեւէ այլ փաստաթղթի շուրջ բանակցություններ չի իրականացնում։

Մինչդեռ, այդ ընթացքում ընթացել են բանակցություններ խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին մասամբ տեղեկացված է եղել Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով,որ Փաշինյանը մտադիր է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը, որով նախատեսվում է Ադրբեջանին հանձնել նաեւ Տավուշի մարզի մի քանի գյուղ։

Երրորդ փաստաթղթի առկայության փաստն այսօր հաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում՝ պնդելով, որ պատրաստվում է այն ստորագրել՝ վստահեցնելով, թե այդ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից։

Արա Այվազյանը թերեւս ամենավերջում է իմացել դրա առկայության մասին եւ հայտարարել է հրաժարականի իր մտադրության մասին։ Փորձ է արվում տարբեր խողովակներով ազդել Ա.Այվազյանի որոշման վրա։

Կարդացեք նաև՝ Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more