▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը Արցախին գումար չի փոխանցել. նա ստում է

Բոլորս ենք հիշում, թե ինչպես ապրիլյան պատերազմի այս օրերին Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը 100 հազար ԱՄՆ դոլար եւ 5 միլիոն ռուսական ռուբլի է փոխացնել Արցախի ֆոնդին։ Արա Արշավիրովիչը անգամ շտապեց հարցազրույց տալ եւ հայտարարեց՝ «Առաջին ներդրումը ՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունից հետո, պատրաստ եմ առաջարկել անձնական օգնություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին»։  

Պարզվում է, սակայն, Արա Աբրահամյանը, իր տեսակին հավատարիմ, հերթական անգամ ստել է։ Երեկ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ Արա Աբրահամյանից իրենք գումար չեն ստացել եւ Արա Աբրահամյանի անունը որեւէ փոխանցման մեջ չկա։  

 Elq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more