«Տարբեր քննարկումներ է գնում, որ Արցախի նախագահը ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ, գազալցակայաններ: Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում»,-ասուլիսի ժամանակ ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ հայտնելով. «Ես Երևանում ապրում եմ 12 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ 2 սենյականոց բնակարանում իմ 5 հոգանոց ընտանիքով: Դրանից ավել ես բան չունեմ»: *** |
«ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կա՞ն ձեր նկատմամբ»,-ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչին նա պատասխանեց. «Բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևէ առնչություն չունենք: Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում: Ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել: ՀՀ իշխանության այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, անթույլատրելի է»: |
*** Ասուլիսի ժամանակ «ՀՀ իշխանությունն ասում է, որ դուք Սոֆիայի փոխարեն նախընտրեցիք Եվլախը, եթե գնայիք Սոֆիա ՀՀ իշխանությոններն էլ կաջակցեին ձեզ» դիտարկմանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ընդգծել է. «Սոֆիայի հարցը շատ է շահարկվում: Դա իրականությանը չի համապատասխանում: Ի՞նչ է նշանակում՝ չեք գնացել Սոֆիա, Ադրբեջանը դրա համար ձեզ վրա հարձակվել է: Ադրբեջանը նման իրավունք չունի, որ ինչ-որ հանդիպման չգնալու պատճառով մեզ վրա հարձակվի»: Շահրամանյաը նշել է, որ այդ ժամանակ նախագահ եղել է Արայիկ Հարությունյանը, այդ հարցը իրենք քննարկել են Ազգային անվտանգության նիստի ժամանակ և տվել են դրական պատասխան: «Սոֆիայի առաջարկից 15 օր անց եղել է Բրատիսլավայում հանդիպելու առաջարկ: Մենք ընդունել ենք, մեր պատվիրակությունը գնել է այնտեղ գնալու տոմսեր, բայց Ադրբեջանը դա մերժել է»,-հայտնել է Շահրամանյանը և հավելել, որ Սոֆիա չգնալու շահարկումներով փորձում են սեփական քաղաքական-դիվանագիտական ձախողումները բարդել ինչ-որ մեկի վրա. «Այդ շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի տարբեր ներկայացուցիչներ տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»: |
***
ՀՀ-ում Արցախի ներկայացչության մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ արցախցիների այն դիտարկմանը, որ «կամ մեզ առաջնորդիր, կամ կգա մի ուրիշ մարդ, ով դրանով կզբաղվի», Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Արցախի սահմանադրությամբ նախատեսված է այդպիսի հնարավորություն մայիսի 21-ից հետո: Ձեր նշած անձը կարող է դիմել ԱԺ, համապատասխան ձևով գրանցվել և որպես հնարավոր թեկնածու ներկայանալ»: Շահրամանյանը հավելեց, որ առաջնորդությունը չի լինում միայն փողոցային: *** |
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցների պահանջով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս և պատասխանեց մասնակիցների հարցերին: Այն հարցին, թե Արցախի նախագահը ի՞նչ է անում արցախցիների վատացող սոցիալական վիճակը բարելավելու համար, Շահրամանյանը պատասխանեց. «ՀՀ բռնի տեղահանվելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է ՀՀ կառավարությունը: Մենք որևէ հնարավորություն՝ ազդելու այդ որոշումների վրա, մշակելու, հաստատելու չունենք: Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք՝ հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և, դադարեցնելով այս 50 հազարականները, նաև հայտնվելու են փողոցում: Այդ նպատակով մենք նաև համագործակցում ենք Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել և ՀՀ կառավարությունում ձևավորել որոշումներ, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում: Այո՛, մենք ունենք խնդիր՝ մեր ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու, բայց այդ հնարավորությունը չունենք»: |
Դիտեք նաև՝