▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 4-18-ն Արցախի կառավարությանը փոխանցումները կազմել են 3. 140. 474. 363 դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձանցկողմից փոխանցվել է 352, 530,400 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-18 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 3,140,474,363 դրամ՝ փոխանցված 3,935 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջբնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էականնշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր ևարքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more