▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 24-ին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը

Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երեւանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more