Ապրիլի 1-ից մինչև այս պահը ՊԲ-ն ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած:
Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԲ օպերատիվ բաժնի պետ , գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Առստամյանը նշել է, որ 32 զոհվածներից 8-ը սպաներ են, 24-ը շարքային ժամկետային զինծառայողներ, 121 վիրավորներից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային ժամկետային զինծառայողներ:
«Պետք է ասեմ, որ զոհերից երեքը նոր մարտական գործողությունների հետևաքնով չեն, այլ՝ ավելի վաղ՝ անհայտ կորածների ցուցակում եղած մարդիկ»,- ասաց նա:
Անդրադառնալով երեկ կեսօրից հայտարարաված հրադադարի պայմանավորվածությանը՝ Վ. Առուստամյանն ասաց, որ եղել են դրա խախտման դեպքեր. մասնավորապես, երեկ 19:00-ից մինչև այսօր 19:00-ը շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ ականանետ, հյուսիսային ուղղությամբ՝ 85 մմ ականանետ:
«Նշենք նաև, որ հյուսիսային ուղղությամբ տանկով ոչնչացվել է մեր սանիտարական մեքենան, հավելելով, որ սանիտարական մեքենայում անձնակազմ չի եղել եւ որեւէ մեկը չի տուժել: Բացի այդ՝ մոտ 15 հոգանոց խմբերով եղել են գրոհների փորձեր, որոնք կասեցվել են»,- խոսքն ամփոփեց Վ. Առուստամյանը: