▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապատեղեկատվություն է. մաքսազերծման գների թանկացում ուղղակի չկա

Ըստ տարածված լուրերի` մի քանի տուրիստական գործակալություններ, որոնք նաև բեռնափոխադրումներ են իրականացնում, չեն ժխտել մաքսազերծման գների բարձրացման մասին տեղեկատվությունը, սակայն հրաժարվել են այլ պարզաբանումներ տալ:

Asekose.am-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն  ստանալ մատնանշված գործակալություններից մեկից` «Բագրատ տուր»-ից: ՍՊԸ տնօրեն Բագրատ Նավոյանը տեղեկացրեց.

«Ապատեղեկատվություն է. մեզ որևէ մեկը չի դիմել, առավել ևս մենք չէինք կարող հաստատել մաքսազերծման գների թանկացման լուրը, քանի որ այդպիսի բան ուղղակի չկա: Մենք շարունակում ենք ծրագրված ներմուծումներն իրենց գրաֆիկին համապատասխան իրականացնել: Ոչ հերթեր կան, ոչ կուտակումներ կան: Ապրանքը բերում ենք, մաքսազերծում, հանձնում տերերին, որևէ խնդիր չկա»,- կարճ մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more