▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն:

Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը՝ ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` 400 հազար դրամ տուգանքի չափով: 

Հարկ է նշել, որ վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որոնցից 16-ը զուգակցվել է քանդման աշխատանքներով:

Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի, ապօրինաշինությունը կրկնելու պարագայում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված աշխատակարգով, միաժամանակ հորդորում՝ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ, օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more