ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի՝ ՀՀ Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր էլէներգիայի թանկացմանը և 7 դրամը վճարելու Կառավարության ստանձնած պարտավորությանը: Պատգամավորն անդրադարձավ նաև աուդիտին, որը դեռ չի անցկացվել:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ իրականացվում է խորհրդատվություն.
«Դրված հարցերն իրենց պատասխաններն ստանում են խորհրդատվության միջոցով, քանի որ սուվերեն մարմնի, տվյալ դեպքում՝ Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովին աուդիտ անելը տեղին չէ, քանի որ, ըստ ՀՀ օրենսդրության՝ աուդիտի չեն ենթարկվում Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի որոշումները.սուվերենին աուդիտ չեն անում այդպես: Դրա համար խորհրդատվություն է անցկացնում այդ ոլորտում փորձ ունեցող ընկերությունը»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:
«Այսօրվանից 48 դրամով են վճարում, Դուք երևի տեղյակ չեք»,-նետեց Արամ Մանուկյանը: