Արմենիա ԲԿ-ի` «Հանրապետական հիվանդանոցի» հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղին անվճար է, ինչն ապացուցում է պատին փակցված ցուցանակը, սակայն ոմանք որոշել են նաև անվճար հատվածից գումար աշխատել ու , կավիճով պատին ավելացնելով «200 դրամ» գրությունը, վարորդներից գումար են պահանջում:
Այս փաստը բացում վեճերի ու նույնիսկ քաշքշուկների առիթ է դարձել, սակայն «ապօրինի ու մանր գործարարները» բողոքողներին չեն լսում ու նույնիսկ սպառնում են` վերջում էլ ավելացնելով. «Ում ուզում եք` բողոքեք»: