▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անթույլատրելի եմ համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ». ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին

ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, հայտնում է ռուսական Ura.news-ը։

Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա անհամաձայնություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

Սպարտակյանը նշել է, որ ապրել և շարունակում է ապրել Եկատերինբուրգում: Խոստացել է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Սվերդլովսկի բնակիչների և հայ համայնքի համար՝ նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:

«Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն», - ասել է Սպարտակյանը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը ՝ նա նշել է, որ բոլոր հայերի նման շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և արարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more