▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթալիայում ամենաշատ ներդրումներն անում են ռուսները և գերմանացիները

Թուրքիայում օտարերկրյա ներդրողների համար ամենագրավիչ քաղաքներից մեկն Անթալիան է: Այս մասին հայտնում է թուրքական «Turkiyegazetesi» լրատվակայն կայքը՝ ներկայացնելով Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի հրապարակած տվյալները: Ըստ այդմ՝ Անթալիայում գործում է 3.200 օտարերկրյա կապիտալով ընկերություն: Այս ցուցանիշով Անթալիան երկրորդն է Ստամբուլից հետո: Ընդ որում ամենաշատ ներդրումները կատարում են Ռուսաստանը և Գերմանիան: Նրանց բաժին են ընկնում համապատասխանաբար 493 և 438 ընկերություն: Նրանց նախորդում է Հոլանդիան, որն Անթալիայում հիմնել է 185 ընկերություն, այնուհետև Սաուդիան Արաբիան՝ 164 ընկերություն: Ադրբեջանական կապիտալով ընկերություններիը թիվը հասնում է 142-ի, անգլաիական ընկերությունները 137-ն են, ֆրանսիականը՝ 135: Իրանը հիմնել է 120, իսկ Ղազախստանը 113 ընկերություն: Բացի վերոնշյալ երկրներից Անթալիայում գործում են նաև ուկրաինական, ամերիկյան, իտալական, չինական և այլ երկրների ընկերությունների: Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը հայտնել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Անթալիայում հիմնվել է 316 արտասահմանյան ընկերություն, 202-ը՝ փակվել է: Ըստ Չեթինի՝ ներդրումներն ընգրկում են տնտեսության տարբեր ոլորտները: «Զբոսաշրջության և գյուղատնտեսական ոլորտից բացի արտասահմանյան ընկերությունները կան նաև արդյունաբերության ոլորտում: Վերջին տարիներին շատ օտարերկրյա կազմակերպություններ են մուտք գործել հանքաարդյունաբերության ոլորտ: Ուշագրավ է նաև շնարարության ոլորտում ներդրումների աճը»:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more