▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթալիայից հայերը վերադարձել են սարսափահար. ադրբեջանցիները ծաղրել ու ահաբեկել են նրանց

news.am-ը գրում է. Հայ զույգի ամառային հանգիստը Անթալիայում անցել է իսկական «սարսափ ֆիլմի» մոտիվներով։ Զբոսաշրջիկները, որոնք չեն ցանկանում հրապարակել իրենց անունները, պատմեցին, որ թեեւ բավական թանկ էին վճարել «5 աստղանի» հյուրանոցում 10–օրյա հանգստի համար, սակայն վախի մթնոլորտն այնքան ուժեղ էր, որ կիսատ են թողել  հանգիստն ու 4 օրից վերադարձել Հայաստան։

Dolce Travel  տուրիստական ընկերության միջոցով ամրագրված հյուրանոցում հայ ամուսիններին նախ տարել են առանձին մասնաշենք, որտեղ զուգարանն ընդհանուր է եղել: Տուրընկերության հետ կապվելուց հետո մեկ օր անց նրանց տեղափոխել են իրենց համար նախատեսված սենյակները։

Հյուրանոցում ամուսիններից բացի ուրիշ հայ չի եղել, 70 տոկոսը` ադրբեջանցիներ, որոնք անընդհատ ծաղրել ու ահաբեկել են նրանց։

Զույգին հատկապես անհանգստացրել է հյուրանոցի ընդունարանի աշխատակիցներից մեկը, որն անընդհատ հիշեցրել է, որ նրանք միակ հայերն են ու վիրավորական արտահայտություններ արել։ 

Հաջորդ օրը լողափին 5 տղա շրջապատել է զույգին, ծաղրել ու վախեցրել, բարձր խոսել ու ծիծաղել են, ինչից հայ զույգը կարողացել է հասկանալ միայն հաճախակի գործածվող «էրմենի» բառը:

«Մենք վախեցած նստեցինք տոպչաններից մեկին, ամուսինս սիգարետ վառեց, նրանք մեր շուրջը շրջան կազմեցին և իրենք էլ սիգարետները վառեցին, եւ ուշադիր նայում էին իմ աչքերի մեջ»,– պատմեց կինը։

Ամուսիններին հաջողվել է լողափից հեռանալ ու հյուրանոց հասնել անգլիացի ընտանիքի օգնությամբ, որոնց հետ քայլել են և դուրս եկել լողափից։

Սակայն հյուրանոց հասնելով` կրկին հանդիպել են նույն հինգ ադրբեջանցիներին, որոնք զրուցելիս են եղել հյուրանոցի այն աշխատակցի հետ, որը նրանց ծաղրում ու անհանգստացնում էր: Տեսնելով զույգին` ադրբեջանցիները ծիծաղել են. «Ну что Ermeni, хорошо отдохнули?»:

«Այլևս անհնար էր էդտեղ մնալը, որ կողմ ֆռում էինք, ադրբեջանցի երեխաները Ermeni էին գոռում, ցանկացանք հյուրանոցը փոխել, բայց 450 դոլար ուզեցին դրա համար»,- ասաց նա:

Ի վերջո ամուսինները զանգահարել են տուրիստական գործակալություն, փոխել հետադարձ տոմսի օրը եւ վերադարձել Հայաստան: Երևանում փորձել են հետ ստանալ գումարը, սակայն ընկերությունում մերժել են վերադարձնել գումարը, պարզապես առաջարկել են իրենցից այլ փաթեթներ գնելու դեպքում մեծ զեղչեր անել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more