▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպայման փորձելու եմ Հենրիխ Մխիթարյանին հետ բերել. Եղիշե Մելիքյան

«Հենրիխ Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ շփվել։ Այո, իր հետ խոսել եմ, չեմ կարող ասել՝ ինչ։ Բայց հույսով եմ խոսում»,- Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք փորձելու է հետ կանչել, բերել Հենրիխ Մխիթարյանին, ով այժմ հանդես է գալիս իտալական «Ինտեր»-ում։

Նա նշեց, որ, կարծում է, պետք է անպայման մեկնի Իտալիա, նստի և խոսի Մխիթարյանի հետ։

«Անպայման փորձելու եմ իրեն հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք,  նստենք, խոսենք։ Բայց անպայման փորձելու եմ»,- ասաց Եղիշե Մելիքյանը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more