«Վիրուսները չեն գալիս մեզ վնաս տալու, սպանելու համար, դրանց դեմ պայքարել անհրաժեշտ չէ: Նրանց կարծես Աստված է ուղարկում, որ օգտվենք այդ հրաշքից՝ նրա հետ ճիշտ աշխատելու, մեզ կարգի բերելու, անիրազեկությունից դուրս գալու համար: 38-ից մինչև 40 աստիճան ջերմությունը շատ արագ վիրուսից մաքրում է օրգանիզմը, եթե հիվանդը անկողնում է»,-այս կարծիքին է բժիշկ, սննդաբան Հայկազ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ վիրուսները փոքրիկ էակներ են, ունեն ինֆորմացիոն արժեք.
«Վիրուսը կարելի է բուժել 12 ժամից մինչև 3 օրվա ընթացքում: Սխալ է, երբ ոտքի վրա ենք, ոչ թե անկողնում, ինչպես նաև այն, որ հիվանդին տալիս ենք եփված կերակուր: Ջերմամշակված ուտելիքի դեպքում վիրուսները կատաղում են»,-նկատում է սննդաբանը:
Բժիշկը հիշեց 70-ական թվականների համաճարակը, երբ հիվանդանոցներից մեկում էր աշխատում.
«Ամեն օր մոտ 20 հիվանդի էի ընդունում: Երբ որ ասում էի՝ բացիր նայեմ բերանդ, աննկատելիորեն ներս էի շնչում նրա բերանի հոտը, որպեսզի հիվանդանամ ու տեսնեմ, թե քանի օրում կլավանամ: Չէի հիվանդանում, ուստի հասկացա, որ ճիշտ սնվելու դեպքում օրգանիզմը վարակելի չէ: Բայց, ամեն կերպ ուզում էի հասնել նպատակիս: Եկա տուն, պատվիրեցի ջրեղեն կերակուր, որին դեմ եմ, կերա սպիտակ հաց, խմեցի գարեջուր: Հաջորդ օրը գնացի գործի, սկսեցի դողալ, ջերմությունս բարձրացել էր մինչև 41 աստիճան, իսկ ես հրճվանքից պարում էի: Գնացի տուն, քացախով շփում արեցի, մեղրով թեյ խմեցի՝ ավելացնելով մի քիչ քացախ, ապա պառկեցի անկողնում: Կարևոր է նաև շնչել քո արտաշնչած օդը: Ուրախ-ուրախ քնեցի ու 12 ժամ անց՝ առավոտյան 7-ին կատարելապես առողջ արթնացա»,-պատմեց բժիշկը:
Անի Կարապետյան