▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննայի հայրն արդարացվեց, իսկ զրպարտիչները լուռ են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք սիրում են հաստափոր հատորներով քրեական գործեր հարուցել քաղաքական ընդդիմախոսների ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, դրանց ողջ ընթացքն՝ անմեղության կանխավարկածը տրորելով, զրպարտել, իսկ երբ թեման հասնում է այդ գործերով արդարացումներին, խուլ ու համր են ձևանում։
5 տարի է՝ սրանք թիրախավորում էին մեր գործընկեր Աննա Մկրտչյանին ու նրա հորը, բազմաթիվ պիտակավորումներ և վիրավորանքներ հնչեցնում, իսկ Աննան բոլոր հնարավոր միջոցներով կռիվ էր տալիս։
Իսկ հիմա, երբ Վճռաբեկ դատարանի վճռով Աննայի հայրը՝ Արա Մկրտչյանը, արդարացվեց, դրա մասին նույն զրպարտիչներն ու նրանց քարոզչամիջոցները լռում են․ թեմային անդրադառնալն այլևս ձեռնտու չէ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more