ԱԺ-ում է քննարկվում է ՀՀ Դատախազության 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոսելով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությանը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, ասաց.
«Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ հասարակության ընդգծված ուշադրություն պետք է լիներ և, միաժամանակ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործի քննությունը հանձնվի ՀՀ արդարադատությանը: Գործի քննության վերաբերյալ կարող եմ ասել, որ իրապես աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ինչպիսին երբևէ չի եղել ոչ ՀՀ-ում, ոչ էլ՝ ՌԴ իրավապահների պրակտիկայում: Եվ մենք աշխատում ենք գտնել այնպիսի տարբերակ, որը համահունչ է միջազգային իրավունքի պահանջներին: Վստահեցնեւմ եմ, որ այս հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքները, այլև մոտեցումներն ու ակնկալիքները»: