▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը վստահ է, որ Հայաստանում Էրդողանի գիրքը հրատարակվելուց հետո մասնագետներն անմիջապես կկարդան այն

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։ Այն կարդում էի իմ գիտական գրքերին զուգահեռ, դա էր պատճառը, որ մի քիչ երկար տեւեց։ Վստահ եմ՝ Հայաստանում մասնագետները հրատարակվելուց անմիջպես հետո կարդացած կլինեն այն, իսկ նրանց, ում հետաքրքրությունների շրջանակից դուրս է միջազգային հարաբերությունների մասին գիրքը, բայց շատ կուզեն իմանալ, թե ինչ է գրել մեր հարևան երկրի նախագահը, ասեմ.
Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհուրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է։
Ըստ հեղինակի, աշխարհը չի կարող մնալ ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների քմահաճույին, «The world is bigger than five»:
Գրքում կան նաև տվյալներ մարդկության վիճակի մասին, օրինակ որ աշխարհում 820 միլիոն մարդ սովահարության պայմաններում է ապրում, 260 միլիոն միգրանտ կա, ավելի քան 80 միլիոն բռնի տեղահանված, մոտ 25 միլիոն փախստական։
Գրքի վերնագիրն է՝ «A fairer world is possible». Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։

Դիտեք նաև՝ Իրադարձություններն ավելի արագ զարգացան, քան կարելի էր սպասել․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more