Աննա Հակոբյանը նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «Նոր Հայաստանի Սաշիկ»։
Լրագրողն այսօր նրան ասաց, որ գործարարներն առաջ «Սաշիկին էին մուծվում, հիմա՝ Աննային»։
«Ասում են՝ Աննա Հակոբյանը մերօրյա Սաշիկն է դարձել»,- նկատեց լրագրողը։
Ի պատասխան՝ Փաշինյանի կինն ասաց, որ այս հարցը հարված էր իր արժանապատվությանը։
«Իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելն ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ նվաստացած եմ զգում»,- նշեց Հակոբյանը։


